Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է հեշտացնել վիզան Վրաստանի քաղաքացիների համար

Եվրահանձնաժողովը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Շենգենյան գոտում Վրաստանի քաղաքացիների համար վիզան չեղյալ հայտարարելու համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Օրենդրական նախաձեռնությունը, որը հրապարակվել է մարտի 9-ին Եվրամիության փաստաթղթերի ռեեստրում, մինչև ուժի մեջ մտնելը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի ու ԵՄ անդամ երկրների կողմից:
Եվրախորհրդարանի ու ԵՄ անդամ երկրների կողմից հաստատվելուց հետո Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, իրավունք կունենան Շենգենյան գոտի այցելել առանց վիզա ստանալու, սակայն գոտում գտնվելու 180 օրվա փոխարեն ժամկետը չպետք է գերազանցի 90 օրը:

Նախաձեռնության մեջ ասվում է, որ բարեփոխումների տեսակետից Վրաստանն իրականացրել է Վիզային ազատականացման գործողությունների պլանի բոլոր խնդիրները ու «այդ պատճառով բավարարում է բոլոր չափանիշներին, որպեսզի իր քաղաքացիները ազատվեն վիզային պահանջներից»:

Միգրացիայի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը տվյալ նախաձեռնության մասին կպատմի ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031