Գարի Կասպարովը վիճել է լրագրողների հետ
Համացանցում է հայտնվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովի, ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի սյունակագիր Բոժենա Ռինսկայի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նկարահանող խմբի միջև Վիլնյուսում տեղի ունեցած քաշքշուկի տեսարանը պատկերող տեսանյութը, գրում է lenta.ru-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են «Ազատ Ռուսաստանի ֆորումի» ժամանակ լրագրողները հետապնդում Կասպարովին հյուրանոցի սպասասրահում, որտեղ նա իջևանել էր միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Լրագրողները փորձում են պարզել, թե ինչու է ընդդիմադիր գործիչը հրաժարվում իրենց հետ շփվել: Ի պատասխան՝ Կասպարովը նկարահանող խմբի անդամներից մեկին անվանում է «այլանդակ» ու խնդրում հյուրանոցի անվտանգության ներկայացուցիչներին ոստիկանություն հրավիրել:
Ինչ-որ մի պահի կադր է անսպասելի ներխուժում Բոժենա Ռինսկան ու փորձում կանգնեցնել լրագրողներին: «Բռնի՛ր, բռնի՛ր» ասելով՝ նա դիմում է նկարահանող անդամներից մեկին ու օգնություն կանչում Կասպարովի օգնականին:
Վիլնյուսի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ լրագրողները փորձել են խաբեությամբ մտնել ու մասնակցել միջոցառմանը:
https://www.youtube.com/watch?v=YtOpvZyMFcI