
Բրազիլիայի նախկին նախագահին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել

Սան-Պաուլուի դատախազությունը մարտի 9-ին մեղադրանք է առաջադրել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայիան իր անշարժ գույքը թաքցնելու գործի շրջանակում, հայտնում է TASS-ը:
Globe հեռուստաալիքի տեղեկություններով՝ նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել նաև երկրի նախկին ղեկավարի տիկնոջը՝ Մարիա Լետիսիային ու նրանց ավագ որդուն՝ Ֆաբիու Լուիսին:
Գործը, որի մասին գնում է խոսքը, վերաբերում է շքեղ բնակարանին, որը գտնվում է Գուարուժա հանգստավայրում: Քննիչները կասկածում են, որ այդ անշարժ գույքը կարող է ներգրավված լինել փողերի լվացման սխեմայում, որին կարող է մասնակցած լինել բրազիլացի նախագահը:
Իրավապահների տվյալներով՝ Լուլա դա Սիլվան ձեռք է բերել բնակարանը՝ թաքցնելով իր անունը, ինչը կարող է մատնանշել նրա առնչությունը հանցավոր գործողություններին: