
ԱՄՆ-ը պատանդ է վերցրել ԴԱԻՇ-ի համար քիմիական զենք ստեղծող մասնագետին

Ամերիկյան հատուկ ջոկատայինները իրաքցու են պատանդ վերցրել, ով, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, գլխավորել է սեփական քիմիական զենք ստեղծելու ԴԱԻՇ-ի ծրագիրը:
Սուլեյման Դաուդ Աֆարի անունով կասկածյալին հաջողվել է հայտնաբերել հատուկ օպերացիայի ժամանակ, որն ամերիկացի դեսանտայիններն իրականացրել նն Տալ-Աֆար քաղաքի շրջանում՝ Իրաքի հյուսիսում:
Օպերացիան անցկացվել է դեռ փետրվարին, սակայն մինչև օրս տեղեկությունը գաղտնի էր պահվում:
Associated Press-ի աղբյուրները պնդում են, որ տղամարդը դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ աշխատել է քիմիական ու կենսաբանական զենքի ստեղծման ծրագրի վրա, իսկ հետո աշխատել է ԴԱԻՇ-ի զինյալների համար:
New York Times-ը, հղում կատարելով Պենտագոնում իր աղբյուրներին, հայտնում է, որ ձերբակալված փորձագետը արդեն վկայություններ է տվել այն մասին, թե ինչպես են ջիհադիստները իպրիգ գազ լցնում հրետանային արկերի մեջ:
New York Times-Ի տեղեկություններով՝ Անֆարին պահվում է Իրաքի Էրբիլ քաղաքում, որը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո:
Թերթը հայտնում է, որ տղամարդը վկայություններ է տվել, համաձայն որոնց, ԴԱԻՇ-ի տրամադրության տակ գտնվող իպրիտ գազը բավական կոնցենտրացված չէ ու կարող է միայն հանգեցնել ուժեղ այրվածքների, այլ ոչ թե մահացու ախտահարել շնչուղիները:
Նախօրեին ԱՄՆ ավիացիան միանգամից մի քանի ավիահարված է հասցրել Իրաքի մի շարք օբյեկտների, որոնք ենթադրաբար մասնակցել են քիմիական զենքի մշակմանը: