
Չինաստանը ռեկորդային կերպով ավելացրել է ներդրումներն ԱՄՆ-ում ու Եվրոպայում

ԱՄՆ-ում ու Եվրոպայում չինական ներդրումների ծավալը հասել է ռեկորդային մակարդակի ու կազմել 15 մլրդ դոլար և 23 մլրդ դոլար համապատասխանաբար, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրավաբանական Baker & McKenzie ընկերության ու Rhodium Group խորհրդատվական խմբին:
Ցուցանիշներն ավելացել են 28%-ով Եվրոպայում ու 17%-ով՝ ԱՄՆ-ում, չնայած Չինաստանի տնտեսության անկմանը:
Եվրոպական երկրների թվում ներդրումների ամենամեծ ծավալը ներգրավել է Իտալիան գերազանցապես շնորհիվ 7,9 մլրդ դոլարի գործարքի, որը կնքվել է Pirelli ու ChemChina ընկերությունների միջև: 3,6 մլրդ ներդրումներով երկրորդ տեղում Ֆրանսիան է: