Բաժիններ՝

Արամ Գաբրելյանովն այլևս չի հրատարակի Известия-ն, գլխավոր խմբագիր է նշանակվել Օգանեսյանը

Ռուսական «Ազգային մեդիախումբ» (НМГ) մեդիահոլդինգը, որի տնօրենների խորհրդի նախագահն է նախկին մարմնամարզուհի և պատգամավոր Ալինա Կաբաևան, չի երկարաձգելու պայմանագիրը Արամ Գաբրելյանովին պատկանող News Media-ի հետ` Известия օրաթերթի հրատարակման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RNS-ը:

News Media-ն հրատարակում էր Известия-ն` սկսած 2011 թվականից և համապատասխան պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. հունիսի 1-ին:

Բացի այդ, ինչպես հաղորդում է աղբյուրը, Արսենիյ Օգանեսյանն ամիսների ընթացքում մշակել է հրատարակության նոր ռազմավարություն և զբաղեցրել է Известия-ի զարգացման տնօրենի պաշտոնը: Արսենիյ Օգանեսյանի առաջարկով թերթի աշխատակիցների թիվը պետք է ավելանա 3 անգամ` հասնելով 180-ի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս