Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն դժգոհություն է հայտնել թուրքական իշխանությունների որոշման առնչությամբ՝ հսկողություն սահմանել ընդդիմադիր Zaman թերթի նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
Թող ոչ ոք տպավորություն չունենա, թե Թուրքիան կարող է ցանկացած պահի ներքաշվել պատերազմի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ԱՄՆ-ը պլանավորում է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քրդական BasNews կայքին:
Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Միխայիլ Ջանելիձեն այսօր հանդիպել են Բաքվում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր:
ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը հաղթել է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում Մեն նահանգում, հայտնում է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փետրվարյան հաշվետվությունում:
Այսօր սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ TURAZ Şahini-2016 զորավարժությունները, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հայտնում է haqqin.az-ը:
Սիրիայում Եփրատ գետի վրա գտնվող Ռաքա քաղաքում երկրորդ օրն է՝ շարունակվում են զինված բախումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ միմյանց ախոյան զինյալների միջեւ:
Ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը, ում համարում են էլեկտրոնային փոստի գյուտարար, մահացել է կյանքի 75-րդ տարում ԱՄՆ-ում:
Ստամբուլի ոստիկանությունը երեկ ռետինե փամփուշտներ է կիրառել կին ցուցարարներին քշելու համար, ովքեր հավաքվել էին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
Եվրոպա է ժամանել առաջին լցանավը, որը տեղափոխում է 1 մլն բարել իրանական նավթ: Ծովով ճանապարհը տևել է 17 օր, հայտնում է BBC-ն:
Իրանցի գործարար Բաբակ Զանջանին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի իշխանություններին:
94 տարեկանում սրտային անբավարարությունից մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը, հայտնում է BBC-ն: Նա համարվում էր Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը ԱՄՆ պատմության ընթացքում՝ իր ամուսնու՝ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին, ով ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 1981-1989թթ.:
Ադրբեջանն աջակցել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների որոշմանը՝ սառեցնել նավթարդյունահանումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ստանձնել են Իրաքի Հիլլա քաղաքում մահապարտ ահաբեկչի պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 47 մարդ:
Այս տարվա հունվարին Հայաստանն ավելի շատ առևտուր է արել ԱՊՀ, քան ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ ԱՊՀ պետություննրի շարքում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում ԱՊՀ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ առևտրի 33.9%-ը (2015 թ. հունվարին՝ 33%), իսկ ԵՄ-ին՝ 24%-ը (2015 թ. հունվարին՝ 23.1%): Երկու դեպքում էլ, սակայն, առևտուրը պակասել է մոտ 11%-ով:
Նշվում է, որ ցանկում հայտնվել է «Մարգարիտա» պիցցան, քանի որ հենց այդ պիցցան է ներկայացնում Իտալիան ողջ աշխարհում:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակող գործոնները շատ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) Քաղաքական վերլուծության և ուսումնասիրության բաժնի ներկայացուցիչ, հեղինակավոր եվրոպացի վերլուծաբան Լինաս Կոժալան:
Դրա ստեղծման համար միլիարդատերը գնել է 3 տուն` 78 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Արմեն Ջիգարխանյանի հարազատները հերքում են նրա առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները:
Երեկ հոսպիտալացված Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, հայտնում է РИА-ն` հղում կատարելով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությանը:
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ կհեռանա Միացյալ Նահանգներից, եթե հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Համապատասխան գրառումը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դուստրը` Փերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել, երբ պարզել է, որ փոփ-արքան իր կենսաբանական հայրը չէ:
Փետրվարից մեծ թափ առած Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունները դեռ շարունակվում են։ Փետրվարի 25-ին և 27-ին Պուտին-Ալիև հեռախոսազրույցներին հաջորդեցին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան։
Ամերիկացի գրող Փեթ Կոնրոյը, ով առավել հայտնի է՝ որպես «Մակընթացությունների արքայազն» վեպի հեղինակ, մահացել է կյանքի 71-րդ տարում, հայտնում է Associated Press-ը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը մարտի 4-ին Բաքվում կայացած հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: «Առանձնա հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Սիրիայի արևելքում՝ Մաալուլայում, վերականգնվում են զինյալների ավերած տներն ու տաճարները, հայտնում է LifeNews-ը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2013-ին, սակայն արդեն 2014թ. ապրիլին կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել հնագույն Մաալուլան:
Հայտնի է դարձել երգիչ Բոբբի Բրաունի ու երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբբի-Քրիստինայի մահվան պատճառը: Պարզվել է, որ աղջիկը մահացել է ջրահեղձումից, որը զուգակցվել է քիմիական թունավորմամբ, հայտնում է People-ը: