ՄԱԿ-ը 1 ամսում մարդասիրական օգնություն է հասցրել 10 պաշարված քաղաքներ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ը 1 ամսվա ընթացքում մարդասիրական օգնություն է ուղարկել սիրիական 10 պաշարված քաղաքների, հայտնում է RIA Novosti-ն:
«4 շաբաթում մենք հասել ենք հաջորդ առաջընթացին՝ ՄԱԿ-ն ու գործընկերները հասել են 10 շրջաններ, որոշներ շրջաններ ուղարկվել է մի քանի ավտոշարասյուն»,- ասել է նա:
Նշվում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը պարբերաբար աշխատում է տեխնիկական խնդիրների կարգավորման վրա՝ Դեր Զոր մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: