
Թուրքիայի ոստիկանությունը որոնում է ռուս կին մահապարտ ահաբեկչին

Թուրքիայի ոստիկանությունը որոնում է պոտենցյալ կին մահապարտ ահաբեկչի, ով ազգությամբ ռուս է՝ Քրիստինա Տիխոնովային: Այս մասին գրում է թուրքական Habertürk թերթը՝ հղում կատարելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
Տիխոնովան, ով ԴԱԻՇ-ի անդամ է, փետրվարի 18-ին Մոսկվայից ժամանել է Ստամբուլ, հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ համապատասխան տեղեկությունը՝ կապված դրա հետ, փոխանցվել է Թուրքիայի ուժային կառույցների ստորաբաժանումներին: