Արևմուտքում խուճապի են մատնվել Ռուսաստանի վերաբերյալ Շվեդիայի որոշման պատճառով
Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկիրը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության վտանգի տակ է դնում, հայտարարել է վերլուծաբան Լարս Բերնը SwebbTV-ի եթերում։
Նա հավելել է, որ այս քայլով, ինչպես նաև ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով քաղաքական գործիչները երկիրը խաղաղ և անվտանգից վերածել են բոլորովին հակառակի։
«[Պաշտպանության նախարար] Փոլ Ջոնսոնը և նրա քաղաքական կողմնակիցները մեզ՝ շվեդներիս, իրենց գործողություններով ուղղակի վտանգի տակ են դրել։ Շվեդիայում ամերիկյան բազաների առկայության դեպքում միշտ կլինի [Ռուսաստանի և դաշինքի միջև ռազմական բախման թիրախ դառնալու – խմբ.] ռիսկը…»,- ասել է Բերնը։



