Բավականին բարձր է ձեր սահմանած նշաձողն այս պահին․ Իռլանդիայի վարչապետը՝ Հայաստանի կողմից ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու մասին

Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը բարձր է գնահատել Հայաստանի իրականացրած կազմակերպական աշխատանքն ու հյուրընկալությունը. այս մասին Մայքլ Մարտինն ասել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ հյուրընկալության համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ էստաֆետը վերցնում ենք Հայաստանից։ Դուք, իսկապես, կարողացել եք շատ արդյունավետորեն, պրոֆեսիոնալ իրականացնել կազմակերպական աշխատանքները։ Բավականին բարձր է ձեր նշաձողն այս պահին, կփորձենք համապատասխանել»,-նշել է Իռլանդիայի վարչապետը՝ իր հիացմունքն արտահայտելով նաև ՀՀ մայրաքաղաքի գեղեցկության ու հայկական երաժշտության նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031