Երևանում առաջին անգամ հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն
Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Ուկրաինայի նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։



