
Իրանն ու ՌԴ-ն բանակցություններ են վարում երկրների միջև Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով էլեկտրացանցերի անցկացման վերաբերյալ. Նովակ

Թբիլիսիում կայանալիք հանդիպումը, որտեղ Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պետք է քննարկեն երկրների միջով էլեկտրական ցանցերի անցկացման նախագիծը, պլանավորված է ապրիլին, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Իրանի էլեկտրականության նախարարությունում աղբյուրը:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այսօր Թեհրանում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում երկրների միջև Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով էլեկտրացանցերի անցկացման վերաբերյալ:
«Ապրիլին Վրաստանի մայրաքաղաքում հանդիպում է նախատեսված Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ քննարկելու այդ երկրների միջև էլեկտրական ցանցերի նախագիծը»,- հայտարարել է աղբյուրը: