Բաժիններ՝

Սիրիայում քիմիական զենքի զոհ է դարձել 1,5 հազար մարդ. բժիշկներ

Սիրիայում հակամարտությունն սկսվելու պահից ի վեր քիմիական զենք է կիրառվել նվազագույնը 161 անգամ, այդ հարձակումների զոհ է դարձել մոտ 1500 մարդ, ասվում է Սիրիա-ամերիկյան բժշկական միության (SAMS) նոր զեկույցում:

Ընդ որում՝ քիմիական հարձակումների մեծ մասը բաժին է ընկել վերջին տարիներին: Միաժամանակ, զեկույցի հեղինակները տեղեկություն ունեն ևս 133 քիմիական հարձակման մասին, որոնց մասին տեղեկությունները դեռ չի հաջողվում պարզել:
Սիրիայի քիմիական հարձակումների հետևանքով, որոնց մասին տեղեկությունը չի հաղորդվում, տուժել է գրեթե 15 հազար մարդ:

Փորձագետների տվյալով՝ քիմիական հարձակումների 77%-ը իրականացվել է արդեն 2013թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայում քիմիական զենքի պահուստների ոչնչացման մասին բանաձևից հետո:

2015թ. Սիրիայում իրականացվել է 69 քիմիական հարձակում, ասվում է զեկույցում: Հաղորդվում է, որ քիմիական զենքի օգտագործման առաջին վավերագրած դեպքը գրանցվել է 2012թ. դեկտեմբերին, քիմիական հարձակումը տեղի է ունեցել Հոմսում:

Քիմիական հարձակումների թիվն սկսել է զգալիորեն ավելանալ 2013թ. մարտից, հարձակումների մեծ մասը բաժին է ընկել Դամասկոսին, Հալեպին ու Հոմսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս