![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի պետական դրոշն իջեցվել է Պետական դրոշի հրապարակից
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/adrbejan.jpg)
Բաքվի Պետական դրոշի հրապարակում իջեցվել է երկրի պետական դրոշը, հայտնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ սովորաբար երկրի պետական դրոշն իջեցվում է Ադրբեջանում սուգ կամ շատ ուժեղ քամու դեպքում:
Քանի որ Ադրբեջանում սուգ չի հայտարարվել, եղանակն էլ գրեթե քամոտ չէ, դեռևս պարզ չի դրոշի իջեցման բուն պատճառը: