Բաժիններ՝

Սաակաշվիլին հերքում է կուսակցություն հիմնելու լուրերը

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր չէ կուսակցություն ստեղծել: Այս մասին նա հայտնել է «Ուկրաինսկայա պրավդային»՝ մեկնաբանելով իր տեղակալ Սաշա Բորովիկի այն հայտարարությունը, թե ինքը նոր կուսակցության է որոշել հիմնել:

«Ես Բորովիկի հետ կուսակցության ստեղծման մասին ոչ մի հարց չեմ քննարկել: Ոչ մի կուսակցություն հիմա չի պլանավորվում ստեղծվել: Դա ճիշտ չէ»,- ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաշա Բորովիկը Facebook-ի իր էջում հայտնել էր, թե Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն:

«Շուտով մենք քաղաքական ծրագիր կունենանք, ըստ ամենայնի, նախընտրական: Դա լինելու է աջկենտրոնամետ, ֆիսկալ-պահպանողական ու սոցիալ-լիբերալ ծրագիր: Մենք ցանկանում ենք կառուցել ժողովրդավարական, եվրոպական կուսակցական կազմակերպություն, որտեղ ղեկավարները կընտրվեին ժողովրդավարական ճանապարհով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Բորովիկը նշել է, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամն արդեն տևում է 4 ամիս, քաղաքական էլիտան սնանկացել է ու դա տրամաբանորեն հանգեցնում է նոր ընտրությունների: Նրա կարծիքով՝ այդ կուսակցությունը փորձ է՝ փոխել Ուկրաինայի էլիտան:

Ավելի ուշ Բորովիկը նույնպես հերքել էր կուսակցության ստեղծման մասին լուրը: Նա հայտարարել էր, որ իր խոսքերը ճիշտ չեն ընկալվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս