Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը Մերձավոր արևելքում քրիստոնյաների սպանությունները ճանաչել է ցեղասպանություն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը հավանություն է արժանացրել բանաձևի նախագիծը, որը կոչ է անում ԱՄՆ-ի ու մյուս երկրների իշխանություններին քրիստոնյաների նկատմամբ սպանություննրն ու դաժան վերաբերմունքը, մասնավորապես Մերձավոր արևելքում, ճանաչել որպես մարդկության դեմ գործած հանցագործություններ և ցեղասպանություն:

Նախաձեռնությունը հավանություն է արժանացրել երկրի երկու կուսակցությունների 393 կոնգրեսական: Կատարման համար ոչ պարտադիր փաստաթղթի հեղինակն է Նեբրասկա նահանգից հանրապետական Ջեֆ Ֆորտենբերրին:

Փաստաթղթի համաձայն՝ բոլոր կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ն ու նրա գլխավոր քարտուղարը, պետք է ոչ միայն ցեղասպանություն ճանաչեն քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունները, այլև դրանց վերաբերվեն որպես ռազմական հանցագործություններ:

Բացի այդ, ըստ քաղաքական գործչի, ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է դիմեն արաբական երկրներին ու կոչ անեն նրանց ստեղծել տարածաշրջանային կամ միջազգային տրիբունալներ՝ նման դեպքերը քննելու համար:

Բանաձևի կարևոր դրույթներից մեկում ընդգծվում է պատժամիջոցների անհրաժեշտությունն այն անձանց ու խմբավորումների նկատմամբ, որոնց գործողությունների հետևանքով քրիստոնյաներն ստիպված են եղել հարկադրաբար հեռանալ իրենց զբաղեցրած տարածքներից: Ինչպես նշվում է, հանցագործներին հարկավոր է հետապնդել, ձերբակալել և ենթարկել օրենքով նախատեսված պատժի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս