Բաժիններ՝

Սիրիային հարկավոր է քաղաքական կարգավորում. Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պատրանք է անվանել Սիրիայում հակամարտող կողմերից մեկի ռազմական հաղթանակի հասնելու հնարավորության գաղափարը, հայտնում է Reuters-ը:

«Եթե ինչ-որ մեկը պատրանք ունի այն մասին, որ կարող է հաղթել պատերազմը 6 տարվա ռազմական գործողություններից հետո, ապա, կարծում եմ, դրանք միայն պատրանքներ են: Համագործակցության միակ եղանակը քաղաքական անցումն է, որը պահանջում է որոշակի փոխզիջումներ»,- հայտարարել է Մոգերինին:

«Եվրամիությունը փոխզիջումների կոչ է անում: Ես նրանցից չեմ, ով հավատում է, թե փոխզիջումը ենթադրում է, թե Ասադը (Սիրիայի նախագահ Բաշար Ասադ) ինչ-որ դեր ունի երկրի ապագայում: Սակայն հաջորդականության մասին, ժամկետների, քաղաքական անցման համար պետք է բանակցություններ անցկացվեն, առաջին հերթին, սիրիացիների շրջանում»,- հավելել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս