Բաժիններ՝

Թուրքիայում կասեցվել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան

Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան Թուրքիայում կկասեցվի արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակ: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայում արտակարգ ռեժիմը ավարտվի մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Մենք չենք նախատեսում պարեկային ժամի սահմանում, սակայն քանի դեռ գործելու է արտակարգ դրության ռեժիմը, ժամանակավորապես սառեցվելու է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ հայտնաբերվել են կառուցվածքային և անհատական թերություններ հետախուզության աշխատանքում՝ հեղաշրջման նախապատրաստման նկատմամբ միջոցառումների ստացման և մշակման համատեքստում:

Քուրթուլմուշը հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե հեղաշրջումից հետո Թուրքիայում անհետացել են երկրի ռազմածովային ուժերին պատկանող նավեր:

«Ռազմական տրանսպորտի կորուստ բանակում չի հայտնաբերվել»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս