Բաժիններ՝

Հայտնաբերվել է The Beatles-ի անհայտ ձայնագրություն

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է The Beatles խմբի անհայտ՝ It’s For You ձայնագրությունը, հաղորդում է Metro-ն: Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին այդ երգը գրել են երգչուհի Սիլա Բլեքի համար:

52 տարի առաջ խմբի անդամները դեմո սկավառակն ուղարկել են Լոնդոնի Palladium
համերգասրահ: Երգի վոկալային հատվածը կատարում է Մաքքարթնին: Բլեքը երգը թողարկել է 1964թ. և վերջինս հիթ է դարձել: Ինչ վերաբերում է դեմո ձայնագրությանը, ապա այն նոր է հայտնաբերվել:

Սկավառակը հայտնաբերել է երգչուհու հարազատներից մեկը՝ Բլեքի անձնական իրերի մեջ: Այնուհետև ձայնասկավառակը տարվել է Լիվերպուլի The Beatles Shop՝ գտածոյի արժեքը գնահատելու համար: Արդյունքում որոշվել է վաճառել ձայնասկավառակը: Այն կդառնա Beatles Memorabilia աճուրդի լոտ, որը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Սպասվում է, որ սկավառակի արժեքը կկազմի 15-20 հազար ֆունտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս