Թուրքիայում հեղաշրջման մասնակիցները ցանկացել են բանտից առևանգել Աբդուլլահ Օջալանին
Ստամբուլում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության համար ձերբակալված 12 սպաները մտադրվել են բանտից առևանգել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, հայտնում է Haberturk-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարցաքննության ժամանակ զինվորականները խոստովանել են, որ պլանավորել են փչովի նավակներով հասնել Իմրալի Զեյթինբուրնու նավահանգիստ, որտեղ բանտարկված է Օջալանը:
Հեղաշրջման մասնակիցների վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 13-ին հյուրանոցներից մեկում, որտեղ ներկա է եղել մոտավորապես 80 գնդապետ և փոխգնդապետ, սակայն հեղաշրջման օրը բազմաթիվ զինվորականներ հրաժարվել են դրան մասնակցել