Բաժիններ՝

Բրազիլիայում 10 հոգի է ձերբակալվել Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով

Բրազիլիայի դաշնային ձերբակալել է 10 հոգուց բաղկացած մի խումբ մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում:

Ինչպես հաղորդում է BBC-­ն, Բրազիլիայի իշխանությունները նշել են, որ խմբավորման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ չեն, սակայն փորձել են կապ հաստատել ԻՊ­ի հետ:

Ձերբակալությունները կատարվել են Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում: Երկրի արդարադատության նախարար Ալեքսանդր Մորաեսը հայտարարել է, որ ձերբակալվածները բրազիլացիներ են: Բրազիլիայի կառավարությունն այս խնդրի առնչությամբ արտահերթ նիստ է գումարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս