Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հարգել քաղաքացիների իրավունքները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել սահմանադրական կարգը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները, չնայած երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, որը սահմանվել էր պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում թուրքական իշխանություններին, ինչպես նրանք հավաստիացրել են, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովվի սահմանադրական կարգն ու հետևել մարդու իրավունքների ոլորտում սահմանված միջազգային նորմերին, որի կատարումը ստանձնել է Թուրքիան»,- նշվում է կոմյունիկեում:
Պան Գի Մունն ընդգծել է, որ Անկարայից ակնկալում է կարծիքի, տեղաշարժի ազատության, խաղաղ հավաքների անցկացման հարգում, ինչպես նաև դատական անկախ համակարգի գործունեություն: