
Թուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդի 29 անդամները հեռացվել են աշխատանքից

Թուրքիայի ԶԼՄների գլխավոր կարգավորող մարմնի` ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդի տասնյակ աշխատակիցներ այդ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում
աշխատանքից հեռացվել են:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ներկայում աշխատանքից ազատվել են խորհրդի 29 աշխատակիցներ, բայց երեկոյան կողմ նրանց թիվը կարող է մեծանալ: Բացի այդ, ոստիկանությունը շրջափակել է խորհրդի շենքի
մուտքերն ու ելքերը:Այդ կարգավորող մարմինը պատասխանատու է Թուրքիայում բոլոր հեռուստաալիքների եւ ռադիոկայանների աշխատանքի
համար:
Հուլիսի16ին` պետական հեղաշրջման փորձից հետո խորհուրդը չեղյալ է հայտարարել բոլոր այն ԶԼՄների լիցենզիաները, որոնք, իշխանությունների կարծիքով, կապված են իսլամական ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենի կառույցների հետ, որին Անկարան մեղադրում պետական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո մաքրումներ են կատարվել կառավարությունում, ԶՈւ գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, մի շարք այլ նախարարություններում, անգամ կրոնական հարցերով
նախարարությունում:
Թուրքական ԶԼՄների համաձայն` ներկա դրությամբ պետհեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայում 58 հազարից ավելի մարդ հեռացվել է աշխատանքից գյուլենականների հետ կապեր ունենալու համար: