Բաժիններ՝

Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, հայտնում է BBC-ն:

Կուսակցության համագումարում, որն անցկացվում էր Քլիվլենդ քաղաքում, նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում երկիրը դարձնել անվտանգ, բարգավաճ և խաղաղ:

Ավելի վաղ համագումարում նա ստացել էր ձայների մեծամասնությունը, որը երաշխավորում էր որպես Հանրապետական կուսակցության թեկնածու հանդես գալը:
Նրա օգտին քվեարկել է 1604 պատվիրակ անհրաժեշտ 1237 ձայների դիմաց:

Նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:
Դեմոկրատական կուսակցությունն այս շաբաթ կհայտարարի իր թեկնածուի անունը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հավանական հակառակորդը Հիլարի Քլինթոնն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031