Բաժիններ՝

Գյուլենը հայտարարել է, թե Էրդողանը հոգեկան խնդիրներ ունի

Իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարմամբ: Այս մասին Գյուլենը հայտարարել է «Հիզմեթն այսօր» պորտալին տված հարցազրույցում:

«Էրդողանի խենթության մասին շատերն են խոսում: Նրա մոտ մշտապես մի քանի բժիշկ է գտնվում, նա դեղեր է ընդունում, քանի որ որոշակի խնդիրներ ունի։ Նրա շրջապատի մարդիկ ասում են, որ նա իր շքեղաշքուք պալատում հաճախ հոգեկան խանգարումների նոպաներ է ունենում»,- ասել է Գյուլենը:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի նախագահը «թունավորվել է իշխանությունից», օրինակ՝ կատաղության նոպաների ժամանակ ոտքերով խփում է պատերին:

Թուրք քարոզիչը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար: Գյուլենի խոսքով՝ ինքը միշտ հանդես է գալիս բարեփոխումների նկատմամբ ժողովրդավարական մոտեցման օգտին, իսկ բանակային ապստամբությունները միայն վնաս են հասցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս