![](/banners/BeFunky-design.jpg)
Զախարովան հնարավոր է համարում Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Zaxarova.jpg)
Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից:
Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև ցանկացած այլ կարգավորմանը միանալուն, ցանկացած այլ բանակցային գործընթացի, խաղաղ գործընթացի և ընդհանրապես, խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Թուրքիային:
Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել հենց այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական փոխգործակցություն: Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է, այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել: Սակայն ևս մեկ անգամ եմ կրկնում, եթե խոսքը կառուցողական ներդրում ունենալու մասին է»,- հայտարարել է Զախարովան: