Պեսկովը հայտնել է, թե տեղեկություն չի ունեցել Թուրքիայում նախապատրաստվող հեղաշրջման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանն իբրև տեղեկացրել է Թուրքիայի նախագահին նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:
«Ես նման տեղեկություն չունեմ և չգիտեմ, թե ինչ աղբյուրների է հղում կատարում գործակալությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տվյալ տեղեկությունը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, հղում կատարելով իրանական Fars գործակալությանը, հայտնել էին, թե Ռուսաստանը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահին հուլիսի 16-ին նախապատրաստվող հեղաշրջման մասին: