Fox News-ի ղեկավարը սեքս սկանդալի պատճառով լքել է իր պաշտոնը
Fox News ամերիկյան հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզը լքել է իր պաշտոնը: Այդ մասին ասված է 21st Century Fox ընկերության մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«21st Century Fox-ը հայտարարում է, որ Ռեջեր Այլզը՝ Fox News և Fox Business Network հեռուստաալիքների նախագահն ու գլխավոր տնօրենը, ինչպես նաև Fox Television Stations-ի նախագահը, այս պահից թողնում է իր պաշտոնը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նրա պարտականությունները կկատարի Ռուպերթ Մերդոկը, ով ներկայում զբաղեցնում է 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Այլզը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում: Հեռուստաալիքի նախկին հաղորդավարուհի Գրետչեն Կառլսոնը նրան դատի էր տվել՝ մեղադրելով ոտնձգությունների մեջ:
Նրա հասցեին նմանատիպ մեղադրանքներ է պատրաստ ներկայացնել նվազագույնը 6 կին: