
ԱՄՆ Իլինոյս նահանգում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոլիեթ քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Ինչպես հաղորդում է Herald News-ը, դեռևս հայտնի չէ, թե ինչ չափերի էր ինքնաթիռը և քանի մարդ կար նրանում:
Զոհվածների և վիրավորների մասին ևս տեղեկություններ չեն հաղորդվում: Ըստ NBC Chicago հեռուստաընկերության` տեղական հրշեջ ծառայության աշխատակիցները հաստատել են ինքնաթիռն ընկնելու փաստը: