
Բեսլանի մոտ վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի

Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:
«ՌԴ նախագահի հանձնարարությամբ ավտոտրանսպորտ կհատկացվի Երեւան մեկնել ցանկացողներին»,-ասել Է նա:
Հանրապետության առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովի տվյալներով՝ ներկայում հանրապետության բուժհաստատություններում գտնվում են հինգ մեծահասակներ եւ չորս երեխաներ, մյուսներն ուղարկվել են Բեսլանի ժամանակավոր տեղավորման վայր, որտեղ այժմ կա 27 մարդ: Նրանցից շատերը կուղարկվեն Բեսլանի Հյուսիսկովկասյան բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնել Է Ալեքսանդր Խորուժին, Բեսլանի ժամանակավոր տեղավորման կետում, որը բացվել Է քաղաքի Մշակույթի տանը, գտնվում Է ավտոբուսի վթարից տուժած 13 մարդ: «Այնտեղ կազմակերպված Է տաք սնունդ եւ հանգստի տեղեր»,-ասել Է Խորուժին:
Նա նշել Է, որ ժամանակավոր տեղավորման կետում Է գտնվում նաեւ Հայաստանի հյուպատոսարանի աշխատակիցը: «Փոխգործակցություն Է կազմակերպված Հայաստանի հյուպատոսարանի հետ: Այստեղ Է գտնվում հյուպատոսարանի ներկայացուցիչը»,-հավելել Է Խորուժին: Տուժածների հետ աշխատում են հանրապետության ԱԻՆ-ի հոգեբանները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: