Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարել է «երազանքի թիմ» և 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից հնարավոր ​​թեկնածուներ: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

Սպիտակ տան Վարդերի այգում կայացած միջոցառման մասնակիցներին Թրամփն առաջարկել է «քվեարկել» ծափահարություններով՝ հարցնելով, թե ում է դուրս գալիս Ջեյ Դի Վենսը, իսկ ում՝ Մարկո Ռուբիոն։

«Ի դեպ, ես վստահ եմ, որ սա երազանքի թիմ է։ Բայց սրանք մանրուքներ են։ Դա չի նշանակում, որ դուք ունեք իմ աջակցությունը որևէ պարագայում։ Բայց գիտեք, կարծում եմ՝ այս ամենը հնչում է որպես նախագահի և փոխնախագահի թեկնածու», – նշել է Թրամփը։

Դրա հետ մեկտեղ Թրամփը չի պարզաբանել, թե երկուսից ում է տեսնում որպես ապագա նախագահ, իսկ ում՝ որպես փոխնախագահ։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները կկայանան 2028 թ. նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031