Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայանպաստ Արցախյան պատերազմի զինադադարը։

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:

Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին ստորագրել զինադադար:

Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու բերեցին կապիտուլյացիա։

Հենց նրանց հանցավոր անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց։

Իսկ այսօր կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում, որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։

Ո՞ւր էինք, ուր հասանք»։

May be an image of ticket stub

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031