
Թուրքիայի ԱԳՆ-ն նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Բրազիլիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Հուսեին Լազիպ Դիրիոզը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի նոր դեպան։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական կառավարական Resmi Gazete տեղեկատուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին դիվանագիտական աղբյուրները, ՌԴ-ում Թուրքիայի ներկայիս դեսպան Ումիտ Յարդըմը կվերադառնա Թուրքիա՝ աշխատելու երկրի ԱԳՆ-ում։
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարության փոփոխությունը նշանակված է մոտ ժամանակներս։
60-ամյա Դիրիոզը 1978-ից աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ում։
Նա Թուրքիայի առավել փորձառու դիվանագետներից է, որը աշխատել է նախարարության տարբեր կառույցներում։