Դատարանը Բոլիվիայի նախկին նախագահի ձերբակալման հրաման է տվել
Բոլիվիայի Տարիխայի դեպարտամենտի դատարանը նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրաման է տվել այն բանից հետո, երբ նա չի ներկայացել մարդկանց թրաֆիքինգի գործով լսումներին։ Այս մասին հաղորդել է El Deber թերթը։
Լսումներն սկսվել են մայիսի 11-ին։ Ո՛չ Մորալեսը, ո՛չ էլ մյուս մեղադրյալները չեն ներկայացել դատարան։
2024 թ․ դեկտեմբերին Տարիխայի դատախազությունը հայտնել է, որ մարդկանց թրաֆիքինգի մեղադրանք է առաջադրել Մորալեսի դեմ։ Հետաքննության վարկածով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ՝ պետական հատվածում կարիերա ապահովելու համար։ Ենթադրաբար, նախկին նախագահի հետ կապի հետևանքով անչափահասը հղիացել է։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև աղջկա ծնողների դեմ։ Նախկին նախագահն իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ:



