Բաժիններ՝

Բրիտանիայի վարչապետին կոչ են անում հեռանալ՝ մունիցիպալ ընտրություններում լեյբորիստների պարտության պատճառով

Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում իշխող Լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո բազմաթիվ նախարարներ վարչապետ Քիր Սթարմերին հրաժարական ներկայացնելու կոչ են անում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ նման կոչեր հնչեցնող մի քանի նախարարներին միացել է նաև ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը։ Բացի այդ, Սթարմերի հրաժարականի կոչով հանդես է եկել Լեյբորիստական կուսակցության 72 պատգամավոր։ Դա լեյբորիստական 403 խորհրդարանականների 17%-ն է։

Ստեղծված իրադրության ֆոնին նախարարների վեց տեղակալ հրաժարական է տվել։

Մայիսի 7-ին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների արդյունքներով լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել՝ զրկվելով Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ վերահսկողությունից և պատմության մեջ առաջին անգամ զրկվելով մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։

Չնայած այս վատ արդյունքներին, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ հրաժարական չի տա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031