Բաժիններ՝

Ասադը նախազգուշացրել է Սիրիայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու վտանգի մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Սիրիայի պատճառով կարող է գլոբալ հակամարտություն առաջանալ։ Նրա խոսքով՝ աշխարհում ներկայիս իրավիճակը նման է նոր Սառը պատերազմի։

«Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում քաղաքական գործիչը պատմել է Սիրիայի ապագայի իր տեսլականի և հակամարտության լուծման ուղիների մասին։
Ասադի խոսքով՝ Սիրիայի գլխավոր խնդիրը դարձել է այլ երկրների միջամտությունը, որոնք աջակցում են ահաբեկիչներին «ամեն օր և ամեն ժամ»։

Նրա խոսքով՝ Դամասկոսի մշտական դաշնակիցները Ռուսաստանը, Իրանն ու «Հեզբոլլահն» են։

«Նրանք այստեղ գտնվում են օրինական հիմունքով։ Նրանք պատերազմում են ահաբեկիչների դեմ, սակայն կան այլ երկրներ, որոնք միջամտում են՝ հենց ահաբեկիչներին օգնելու նպատակով։ Հարցը խաղացողների թիվը չէ, գլխավոր հարցը ահաբեկչությունն է»,- բացատրել է Ասադը։

Նա ընդգծել է, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն վարել այն ուժերի հետ, որոնք ունեն իրական ազդեցություն։

Նա վստահ է, որ «գաղափարական զինյալներին» հնարավոր է հաղթել՝ նրանց միայն ոչնչացնելով։ «Այլ եղանակ չկա։ Նրանց հարկավոր չէ երկխոսություն։ Ժամանակ էլ չկա դրա համար։ Մեզ անհրաժեշտ է պաշտպանել մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Ասադը։
Սիրիայի նախագահի խոսքով՝ Հալեպի ազատագրումը հարթակ կդառնա հետագա գործողությունների համար։

«Առաջին հերթին՝ Հալեպի ազատագրումը քաղաքական հաղթանակ է ռազմավարական և ազգային մակարդակով։ Ռազմական, ռազմավարական տեսակետից մենք չենք կարող մեկուսացնել «Ան-Նուսրային», սակայն դա հարթակ կդառնա ահաբեկիչներից այդ քաղաքների ազատագրման համար։ Ահա, թե որն է Հալեպի կարևորությունը»,- հայտարարել է Ասադը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս