«Պատրաստվե՛ ք լավ փոփոխությունների». Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պատրաստվե՛ ք լավ փոփոխությունների
Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։ Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։
Ժողովրդի հետ ուղիղ շփումներից եկած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի նոր կարգախոսն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Իսկապես պետք է պատրաստ լինել երկրում, համապետական մակարդակում, համայնքային մակարդակում, ընտանեկան մակարդակում, անձնական մակարդակում, բոլոր միջավայրերում։ Հայաստանը կարիք ունի մեծ փոփոխությունների, և ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ լավ փոփոխությունների»:



