ԵՄ-ն պատրաստվում է Հալեպի պատճառով առաջին պատժամիջոցները սահմանել տասնյակ սիրիացիների դեմ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Բելառուսի ԱԳՆ-ի տրամադրության տակ է հայտնվել «Բելավիա» ավիաընկերության՝ Կիև-Մինսկ չվերթ իրականացնող ինքնաթիռի անձնակազմի բանակցությունների գաղտնազերծումը։ Այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
Անկարան ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մեղքն ապացուցող հստակ ապացույցներ, որոնք բավարար են հետաքննության ժամանակ նրան կալանավորելու համար, ԱՄՆ այցի ժամանակ՝ մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ռուս և սիրիացի զինվորականների առնչությունը Սիրիայի Իդլիբ նահանգի դպրոցին հասցված ավիահարվածին, ինչի հետևանքով սպանվել էր 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 28-ին Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է RIA Novosti-ն։
Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին (Sakharov Prize for Freedom of Thought) արժանացել են ԴԱԻՇ-ի կողմից բռնությունների ենթարկված եզդի իրավապաշտպաններ Նադիա Մուրադն ու Լամիյա Աջի Բաշարը, հայտնում է BBC-ն։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան սպասվում էր, հայտնում է BBC-ն։
Թուրքիան Իրանում կկառուցի ազատ առևտրի գոտի։ Ինչպես հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի տեղակալ Ալի Յազդանին։
Ստամբուլում ԴԱԻՇ-ի դեմ ոստիկանության հատուկ գործողության շրջանակում Թուրքիայի 7 նահանգներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 81 անդամ, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
«Օրենքով գողերը» սկսել են բաժանել սպանված «հանցագործ հեղինակություն» Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) ժառանգությունը։
Ըստ Մինասյանի՝ ՀՀ զինված ուժերն ունեն բացարձակ առավելություն՝ օպերատիվ մարտավարական ժամանակակից միջոցների առումով: «Իրականում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հավասարակաշտությունը բավական բարդ, բազմաստիճան հասկացություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն ուղղակի տեխնիկայի քանակ և վիճակ, այլ նաև մարտունակություն, աշխարհագրական, պաշտպանական գծի առաձնահատկություններ, կառավարման միջոցներ, արտաքին դերակատարների ներգրավման հնարավարություն և այլն»,- ասաց նա:
Եվրամիությունը գոհ է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի տարածաշրջան կատարած այցից, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Իրաքի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Մոսուլում ընթացող մարտերի պատճառով, հայտնում է Euronews-ը։
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են երկրի ռազմաօդային ուժերի 73 օդաչուի, որոնց կասկածում են հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դարձյալ հայտարարում է, որ դաշինքը չի որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ և չի ցանկանում նոր Սառը պատերազմ, այլ ձգտում է երկխոսության։ Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, այս մասին նա հայտարարել է նախօրեին՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Վրաստանի նախագահը 168 բանտարկյալի է համաներում շնորհել։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ֆրանսիայի վարչապետ Ալեն Ժյուպեն նախկինի պես վստահորեն առաջ է անցնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից Հանրապետական կուսակցությունից նախագահի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու պայքարում, վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Harris Interactive ընկերությունը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությունը ամրապնդում է իրենց համերաշխությունը Եվրամիության հետ պատժամիջոցների երկարաձգման հարցում, հայտնում է RIA Novosti-ն։
Մասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը:
Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացվել է աստղը, որը նվիրված է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է Deadline-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայի բողոքը՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ կատարելիք այցի հետ, հայտարարել է, թե երկրի նախագահը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած շրջան, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեց; ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշված էր գրառման մեջ:
ԱՄՆ-ն առաջին անգամ զերծ է մնացել ՄԱԿ-ի ամենամյա բանաձևի դեմ քվեարկությունից, որը կոչ է անում դադարեցնել Կուբայի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ն։
Սիրիայի հյուսիսում ավիահարվածի հետևանքով սպանվել է 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը Թուրքիայի 17 նահանգներում իրականացնում է հատուկ գործողություն, որոնց նպատակը 73 ռազմական օդաչուների հայտնաբերումն է, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ծննդյան կապակցությամբ շնորհավորել է վերջինիս Twitter-ի իր միկրոբլոգում։
Եվրամիությունը Վրաստանին հատուկ դրամաշնորհ կհատկացնի 30 միլիոն եվրոյի չափով, Վրաստանի կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Ակադեմիկոս Վ. Պ. Մակեևի անվան հրթիռային կենտրոնը ներկայացրել է նոր զենքի առաջին լուսանկարը՝ միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռը, որը ստացել է «Սատանա-2» հրթիռը անվանումը։ Այս մասին հայտնում է կենտրոնի կայքը։
Տնտեսական ճգնաժամը ստիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությանն անել մի բան, ինչը չէր արվել անցած դարի 90-ականների ճգնաժամից՝ սկսել վաճառել պետական հիմադրամի ոսկու և ալմաստի պաշարները։