«Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին:
Հնագետները, որոնք ուսումնասիրում են Երուսաղեմում Փրկչի տաճարըմ վստահ են, որ Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանն անվնաս է մնացել ժամանակի ընթացքում, գրում է National Geographic-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կնոջ՝ Միշել Օբամայի հետ տոնել է իր վերջին Հելլոուինը Սպիտակ տանը։
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքից ոչ հեռու գտնվող Colonial Pipeline գազատարում հզոր պայթյուն է որոտացել։
Մեծ Բրիտանիայի MI5 հակաահաբեկչական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանի աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում երկրի համար։
Ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի 1980 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական իշխանությունները:
Սեպտեմբեր ամսին ռուսական տնտեսության անկումը շարունակվել է, վկայում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալները:
Assotiated Press գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը, որն ավելի քան 2 տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:
Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկոսները բոլոր ցանկացողներին առաջարկել են եռաչափ տպիչով տպել Տիեզերքի մոդելը: Այն պատկերացում է տալիս Մեծ պայթյունից հետո 380 միլիոն տարի անց տիեզերական միկրոալիքային ֆոնի տարածման մասին եւ հիմնված է Planck-ի առաքելության տվյալների վրա:
«Օդի աղտոտումը զգալի ուղեկցող գործոն է, որն ամեն տարի մահվան է հասցնում 5-ից ցածր տարիքի 600 հազար երեխաների. այն նաեւ ամեն տարի սպառնում է միլիոնավոր երեխաների կյանքին ու ապագային»,-ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո համագործակցության այս մեկնարկով, կարծում եմ, կողմերը կսկսեն քննարկել իրենց հնարավորությունները շատ ավելի լայն համագործակցության համար՝ իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման հնարավորությամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարի Ասիայի եւ Օվկիանիայի գծով օգնական Իբրահիմ Ռահիմփուրը հայտնել է Իրանի՝ թուրքիրաքյան լարված հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր կատարելու պատրաստակամության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Լիբանանում ձևավորել կառավարություն, այն բանից հետո, երբ երկրի նախագահ է ընտրվել Միշել Աունը:
«Թուրքիան ունի որոշակի կախվածություն Ադրբեջանից, կան խորը հարաբերություններ, որոնք ստիպում են, որպեսզի Թուրքիան իր աջակցությունը հայտնի Ադրբեջանին ԼՂ գործընթացում»։
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունչուի և երեք սյունակագիրների` Գյուրայ Օզի, Այդըն Էնգինի և Քադրի Գյուրսելի ձերբակալությունները:
Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9-ը երեխաներ են:
Այս շաբաթ Փարիզում 10 եվրոյի վճարագիր կհանձնվի Գոնկուրյան մրցանակի նոր դափնեկրին: Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի դրամական մասն արժեզրկվել է արժութային շուկաներում այն ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել այնցյալ դարում այն սահմանվելուց հետո:
Չինաստանի հարավարևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը կասեցնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պլուտոնիումի թափոնների ոչնչացման համաձայնագրի գործողությունը, ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ։
Իրաքի բանակն այսօր մտել է Մոսուլի Կարամա շրջան, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում իր կողմնակիցներին ակտիվ պայքար մղել Վրաստանի իշխող կուսակցության դեմ, որը, նրա խոսքով, լայնորեն կեղծել է ընտրությունների արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Լիբանանի խորհրդարանը 28-ամսյա քաղաքական վակուումից հետո երկրի նախագահի պաշտոնում այսօր ընտրել է բանակային նախկին գործիչ Միշել Աունին (Michel Aoun)։ 80-ամյա Աունը ստացել է 83 խորհրդարանականի աջակցությունը՝ անհրաժեշտ 65-ի փոխարեն։
Տուժածը հոսպիտալացվել է Ինգոռոխվա կլինիկա, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնամասշաբ ռազմական գործողություն սկսել Սիրիայի Հալեպ քաղաքում մոտակա 7 օրում։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ պլանավորում է այցելել Ադրբեջան և Ղազախստան։
Բոլոր զինյալները, որոնք գտնվում են արևելյան Հալեպում, «Ջաբհաթ ան-Նուսրայի» համախոհներն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում, հայտնում է RIA Novosti-ն։
Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել էին փախստականների կարգավիճակ։
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը նախազգուշացրել է էստոնացի սահմանապահներին, որ արևելյան հարևանը՝ Ռուսաստանը, վտանգավոր քարոզչություն է իրականացնում։
Ռուս ցար Իվան Ահեղի հուշարձանի գլխին պարկ են հագցրել Ռուսաստանի Օրյոլ քաղաքում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։