Բաժիններ՝

Ռուսաստանը ցուցադրել է նոր զենք՝ «Սատանա-2» հրթիռը

Ակադեմիկոս Վ. Պ. Մակեևի անվան հրթիռային կենտրոնը ներկայացրել է նոր զենքի առաջին լուսանկարը՝ միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռը, որը ստացել է «Սատանա-2» հրթիռը անվանումը։ Այս մասին հայտնում է կենտրոնի կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սարմատի» ստեղծման պետական պայմանագիրն ստորագրվել է 2011թ. հունիսին։

«Ռազմավարական նշանակության հեռանկարային հրթիռային «Սարմատ» համալիրը ստեղծվում է Ռուսաստանի ռազմավարական ուժերի միջուկային զսպման խնդիրների արդյունավետ և երաշխավորված խնդիրների իրականացման նպատակով»,- հայտնել են հրթիռային կենտրոնից։

Նշվում է, որ դրանց շահագործումը կսկսվի 2018 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս