Բաժիններ՝

Թուրքիայում DEAŞ-ին աջակցելու համար 43 անձ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության վարչության հակաահաբեկչական ստորաբաժանումները Թուրքիայի 16 նահանգում իրականացված գործողության ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ) ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ կասկածվող 43 անձի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի դատախազության և «Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրման խորհրդի» (MASAK) տվյալներով՝ կասկածյալները «Telegram»-ի միջոցով դրամահավաք են իրականացրել կրիպտոարժութային դրամապանակների օգնությամբ, իսկ հավաքված միջոցները փոխանցել «սառը դրամապանակների» (կրիպտոակտիվների պահպանման ամենաանվտանգ՝ օֆլայն (offline) սարքերն են)՝ հետագծումը դժվարացնելու նպատակով։

Հետաքննության համաձայն՝ 2021-2025 թվականներին այդ սխեմայով հավաքվել է շուրջ 170.000 դոլար, որը փոխանցվել է «ԻՊ»-ի անդամներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031