Բաժիններ՝

Սախարովի անվան մրցանակ՝ ԴԱԻՇ-ի գերությունից ազատված եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադին

Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին (Sakharov Prize for Freedom of Thought) արժանացել են ԴԱԻՇ-ի կողմից բռնությունների ենթարկված եզդի իրավապաշտպաններ Նադիա Մուրադն ու Լամիյա Աջի Բաշարը, հայտնում է BBC-ն։

Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտարարվել են երեկ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ արդեն դեկտեմբերին։

Եզդի կանայք պայքարում են եզդի ժողովրդի, այդ թվում՝ կանանց իրավունքների համար, որոնք տուժել են ԴԱԻՇ-ի բռնություններից։

Նրանց հայրենի Կոչո գյուղը Իրաքում ջիհադիստները գրավել էին 2014թ. ամռանը։ Աղջիկները այն հազար եզդի կանանց թվում էին, որոնց առևանգել էին ԴԱԻՇ-ի զինյալները։ Նադիա Մուրադը ենթարկվել է խոշտանգումների և սեքսուալ բռնության։ Իր գյուղի վրա հարձակման հետևանքով նա կորցրել է իր մորն ու 6 եղբայրներին։
Ներկայում Մուրադն ապրում է Գերմանիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս