Մոսկվայում վաղը տեղի կունենա ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 28-ին Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն Սիրիայում և Իրաքում իրավիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է RIA Novosti-ն։

«Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը սիրիացի և իրանցի գործընկերների հետ։

Քննարկման կենտրոնում կլինեն Սիրիայում իրավիճակի զարգացման հարցերը՝ հաշվի առնելով երեք երկրների հանձնառությունը՝ անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ պայքարում, ապահովել ռազմական գործողությունների կասեցումը, շուտափույթ դադարեցնել խաղաղ բնակչության տառապանքները, լուծել մարդասիրական խնդիրներն ու գործարկել քաղաքական գործընթացը»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ դիվանագետները նախատեսում են քննարկել նաև Իրաքում ստեղծվող ռազմաքաղաքական իրադրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31