Հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում. արդյո՞ք դա պետք է ՀՀ շարքային քաղաքացիներին, գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Այսօր բոլորի համար ակնհայտ է դարձել հարցը՝ ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մեր պետություններն ավելի մոտ կլինե՞ն, թե՞ հեռու։ Լարվածությունը հարաբերություններում ավելի քիչ կլինի՞, թե՞ շատ։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամա զուգահեռ է առաջանում. հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում։ Արդյո՞ք դա պետք է Հայաստանի շարքային քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը։