Թուրքիան առաջին անգամ Իրանում ազատ առևտրի գոտի կստեղծի
Թուրքիան Իրանում կկառուցի ազատ առևտրի գոտի։ Ինչպես հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարի տեղակալ Ալի Յազդանին։
Նրա խոսքով՝ գոտին բաղկացած կլինի 140 հատվածից, որոնք տեղակայված կլինեն 50 հա մակերեսի վրա։
«Ստամբուլի արդյունաբերական պալատը պլանավորում է այդ նախագծում ներդնել 10 մլրդ դոլար։ Ազատ առևտրի գոտին օտարերկրացիների կողմից առաջին անգամ կստեղծվի։ Գոտու բոլոր նախագծերը կիրականացվեն Թուրքիայի կողմից»,- ընդգծել է նա։
Տեղեկությունների համաձայն՝ իրանական կողմը Ստամբուլի արդյունաբերական պալատին առաջարկել է գոտու շինարարության համար 15 գոտի։ Այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։