Թուրքիան ԱՄՆ-ին է տրամադրել Գյուլենին կալանավորելու համար անհրաժեշտ ապացույցները
Անկարան ԱՄՆ իշխանություններին է ներկայացրել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մեղքն ապացուցող հստակ ապացույցներ, որոնք բավարար են հետաքննության ժամանակ նրան կալանավորելու համար, ԱՄՆ այցի ժամանակ՝ մամուլի ասուլիսում, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Բոզդաղը ԱՄՆ-ում է գտնվում երկօրյա այցով, որի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Լորետտա Լինչի հետ՝ կապված Գյուլենի կալանավորման և արտահանձնման հետ։
«Մենք ներկայացրել ենք թղթածրարը, որտեղ առկա են բավարար քանակությամբ ապացույցներ, որոնք վկայում են Գյուլենի մեղքի մասին։ Ամերիկյան կողմին հանձնված փաստաթղթերը միանգամայն բավարար են ահաբեկիչների ղեկավարին կալանավորելու համար։ Անկասկած, կա որոշակի իրավալան գործընթաց»,- թուրք նախարարի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն ԱՄՆ դատական ատյանները։
Բոզդաղի խոսքով՝ Գյուլենը կարող է փորձել լքել ԱՄՆ-ը, որպեսզի խուսափի կալանավորումից։