Բաժիններ՝

Մոսկվայի օդանավակայաններից ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել

Ավելի քան 20 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններից, ևս 7-ը կիրականացվի հետաձգումով, հայտնում է TASS-ը։

Նշվում է, որ Մոսկվայի ժամանակով ժ. 09:00-ի դրությամբ «Դոմոդոդովո» օդանավակայանից չեղյալ է հայտարարվել 13 չվերթ, ևս 5-ը հետաձգվել է, «Շերեմետևոյից» չի իրականացվի 9 չվերթ, ևս 2 չվերթ չեղյալ է հայտարարվել։ «Վնուկովո» օդանավակայանից բոլոր ինքնաթիռները թռչում են՝ համաձայն չվացուցակի։

Մոսկվայում գիշերը ձյուն է տեղացել։

Ռոսհիդրոմետից հայտնել են, որ Մոսկվայում սպասվում է մառախլապատ եղանակ, քամի։ Օդի ջերմաստիճանը 0-2 աստիճան է, սակայն Մոսկվայի մարզում կգրանցվի մինչև մինուս 2 աստիճան։

Այս գիշեր ճանապարհներին սպասվում է մերկասառույց, հնարավոր են տեղումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս