Թուրքիան ԱԲ-ի ոլորտում կհամագործակցի 10 եվրոպական երկրի հետ

Թուրքիան արհեստական ​​բանականությամբ (ԱԲ) աշխատող ռոբոտաշինության նախագծերի շուրջ կհամագործակցի 10 եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի, և Ճապոնիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համագործակցությունը կիրականացվի «CONCERT Japan» հարթակի կողմից հայտարարված մրցույթի միջոցով։ Հարթակը ստեղծվել է որպես անկախ կառույց՝ Եվրոպայի և Ճապոնիայի միջև գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցությունը զարգացնելու համար։

Համագործակցության նպատակն է խթանել միջազգային շարժունակությունը, մասնավորապես՝ եվրոպացի և ճապոնացի հետազոտողների միջև՝ խթանելով կայուն և բազմակողմանի հետազոտական ​​համագործակցությունը: Թուրքիայից մրցույթին մասնակցում է գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBİTAK)։

Այդ խորհրդի կողմից համակարգվող նախագծերը նպատակ ունեն մշակել ինքնավար և ինտելեկտուալ ռոբոտաշինական համակարգեր, որոնք կարող են գործել իրական աշխարհի պայմաններում: Նշվում է, որ յուրաքանչյուր նախագծի համար կհատկացվի մինչև 145.000 եվրո ֆինանսավորում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031