«Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է․ Պուտին

Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը, այս մասին Պուտինին զեկուցել է հրթիռային ուժերի հրամանատարը։

Նա նշել է, որ «Սարմատ» համակարգը երաշխավորված է թափանցել գործող և ապագա հրթիռային պաշտպանության համակարգերի միջով։ «Սարմատ» հրթիռային կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները։ Առաջին «Սարմատ» հրթիռային գունդը շահագործման կհանձնվի այս տարվա վերջին։

Պուտինն էլ իր հերթին նշել է, որ «Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031